Գաղտնիության քաղաքականություն
Վաճառողի նույնականացում
- Ընկերություն
- «Տորթոմանիա» ՍՊԸ
- ՀՎՀՀ
- 01093594
- Հասցե
- ՀՀ ք․Երևան, Ռուբինյանց փողոց, շենք 1, բն․ 37
- Բանկային հաշիվ
- Կոնվերս Բանկ ՓԲԸ
- Հ/Հ
- 1930098868249500
- Տնօրեն
- Ազատ Բեգլարյան
- Հեռ.
- +374 91 57 77 88
Համաձայն մեր կողմից մշակված գաղտնիության քաղաքականության` մենք հավաստիացնում և երաշխավորում ենք, որ բոլոր այն տվյալները, որոնք Դուք կներբեռնեք մեր կայք, կամ կտրամադրվեն մեր օպերատորներին, կօգտագործվեն միմիայն Ձեր պատվերն իրականացնելու նպատակով:
Ներածություն
Սույն «Գաղտնիության քաղաքականությունը» կարգավորում է մեր կողմից Ձեր անձնական տեղեկությունների օգտագործումը:
Տեղեկությունների հավաքագրում
Մենք կարող ենք հավաքագրել և պահել ստորև ներկայացված անձնական տեղեկությունները։
- Անուն, Ազգանուն
- Էլ.փոստի հասցե
- Հեռախոսահամար
- Հասցե
- Կայքում Ձեր կատարած գնումների պատմությունը և նախընտրած ապրանքների ցանկը
- Մեզ հետ կատարված նամակագրությունը (էլեկտրոնային նամակները), եթե այդպիսիք լինեն:
Տեղեկությունների օգտագործում
Մեզ համար անձնական տեղեկությունների հավաքագրման առաջնային նպատակը Ձեզ ապահով, հարմարավետ, արդյունավետ և անհատական ծառայություններ մատուցելն է: Սրանով Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը, որ մենք կարող ենք օգտագործել Ձեր անձնական տեղեկությունները բացառապես հետևյալի համար.
- Ձեր հայցած ծառայության և օգնության ապահովում.
- Մեր ծառայությունների, բովանդակության և որակի գնահատում և բարելավում.
- Ոչ սովորական իրավիճակներում հեռախոսազանգի կամ էլ. փոստի միջոցով հավելյալ տեղեկությունների ճշտում կամ հաղորդում.
- Գնումը/պատվերը հաստատող, սխալ լրացված դաշտերի մասին տեղեկացնող և այլ տիպի էլեկտրոնային նամակների ուղարկում (օրինակ` նորություններ, եթե բաժանորդագրված եք մեր փոստառաքման ծառայությանը)։
Մենք ՉՈՒՆԵՆՔ Ձեր վճարային (կրեդիտային կամ դեբետային) քարտի որևէ տվյալ, քանի որ առցանց գնումները մեր կայքում իրականացվում են բացառապես միջազգային Visa և MasterCard քարտերով և անցնում Verified by Visa և MasterCard Secure Code կանխագրերով:
Տեղեկանիշներ (cookie)
Մեր կայքն օգտագործում է միայն այն cookie ֆայլերը, որոնք անհրաժեշտ են կայքի աշխատանքի համար: Դրանք չեն պարունակում Ձեր անձնական տվյալները և չեն օգտագործվում գովազդի կամ Ձեր գործողություններին հետևելու համար:
- Լեզու՝ հիշում է Ձեր ընտրած լեզուն (հայերեն, ռուսերեն կամ անգլերեն), որպեսզի կայքը հաջորդ անգամ բացվի նույն լեզվով: Պահպանվում է մեկ տարի:
- Զամբյուղ՝ պահում է զամբյուղ ավելացված ապրանքները, մինչև պատվերը ձևակերպեք: Պահպանվում է մինչև երկու օր:
- Ձեր ընտրությունը cookie-ների վերաբերյալ՝ հիշում է, որ արդեն պատասխանել եք cookie-ների մասին ծանուցմանը, որպեսզի այն կրկին չցուցադրվի: Պահպանվում է մեկ տարի:
- Անվտանգություն՝ կայքի պաշտպանության ծառայությունը (Cloudflare) տեղադրում է կարճաժամկետ cookie՝ կայքն ավտոմատ գրոհներից պաշտպանելու համար: Պահպանվում է 30 րոպե:
Դուք կարող եք ցանկացած պահի ջնջել cookie ֆայլերը կամ արգելել դրանք Ձեր բրաուզերի կարգավորումներում: Այդ դեպքում ընտրած լեզուն և զամբյուղի պարունակությունը չեն պահպանվի:
Մեր ընկերությունն իրեն է վերապահում ցանկացած ժամանակ և առանց ծանուցագրի գաղտնիության քաղաքականության պայմանները փոխելու, բարեփոխելու կամ թարմացնելու իրավունքը, և վերամշակված քաղաքականությունը կներկայացնի իր կայք էջից: Ցանկացած վերամշակված գաղտնիության քաղաքականություն ուժի մեջ կմտնի անմիջապես՝ այն հրապարակելու պահից: Միաժամանակ վերամշակման թվականը կհրապարակվի ամեն անգամ քաղաքականությունը թարմացնելիս: